Սա շատ արդյունավետ կուրս էր, որի արդյունքում վաճառելը դարձավ մտածողություն։
Սա շատ արդյունավետ կուրս էր, որի արդյունքում վաճառելը դարձավ մտածողություն։
Վաճառքի բաժնի ղեկավար
Եթե ինձ հարցնեն ինձ և բիզնեսիս երկրորդ կյանք տալու սկիզբը, պետք է նշեմ այս երկու ամիսները: Եթե չհարցնեն էլ, ընդամենը կարճ ժամանակ անց բոլորը կզգան դա, քանի որ գիտելիքների այն բազան, որ ես ստացա, դրա մասին ոչ լսել էի, ոչ էլ մտածել, թե ինչու չի ստացվում ճիշտ վաճառք անել:
Հիմնադիր տնօրեն
Շատ բարձր կարծիքի եմ։ Նկատել եմ բարենպաստ փոփոխություն, այսինքն % վաճառքի։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ հաճախորդներին։
Խորհրդատու վաճառող
Շատ լավ դսասընթաց էր, մեծ բազայով և կիրառելի գործիքներով: Անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում:
Գլխավոր մենեջեր
Այս թրեյնինգը բացահայտեց նոր հնարավորություններ։ Հասկացել եմ, որ մեր ամեն բառից է կախված հաջող գործարքը։
Ավագ հաշվապահ
Մինչ դասընթացներին գալը իմ գիտելիքները բիզնեսի վերաբերյալ կարծես ամպեր լինեին երկնքում, բայց հիմա ես ինձ զգում եմ ամուր ոտքերիս վրա՝ գիտելիքներով, նպատակներով, մեծ երազանքներով: Ես կփորձեմ վաճառել արժեք, այլ ոչ ապրանք:
Տնօրեն
Մանասյանի դասընթացը ինձ համար հնարավորություն էր առաջին հերթին ճանաչելու ինքս ինձ և ավելի նպատակային լինելու: Շնորհակալ եմ անհատական մոտեցման համար:
Տնօրեն
Մասնակցելով այս դասընթացին, հասկացա, որ գրեթե բան չգիտեմ, կամ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ, ճիշտ չեմ կիրառում պրակտիկայում: 2 ամսվա ընթացքում սովորել եմ մտածել, համոզված եմ շատ բան կփոխեմ իմ կյանքում:
Վաճառքի տնօրեն
Շատ տպավորված եմ նյութի մատուցման ձևից և մատչելիությունից: Քանի որ ինքս նոր եմ վաճառքում, ինձ համար ամեն բան նոր էր, հետաքրքիր և կիրառելի:
Վաճառքի մենեջեր
Շնորհակալություն պրն. Մանասյան, իմ բոլոր սպասումները, որոնք ունեի մինչ դպրոց գալը, ամբողջովին իրագործվեցին: Կցանկանամ, որ ցանկացած ոլորտում լինեն մարդիկ, որոնք Ձեր նման կկիսվեն իրենց գիտելիքներով:
Վաճառքի մենեջեր
Անչափ շնորհակալ եմ Manassian Sales School-ին՝ հանձինս պրն. Մանասյանի, տրված համապարփակ, խորը, բովանդակալից գիտելիքների համար: Պարապմունքներին ներկա գտնվելիս հնարավոր է զինվել նույնիսկ կյանքի համար motivation հաղորդող գիտելիքներով:
Տնօրեն
Կարծում եմ դպրոցը ավատելուց հետո բոլորս ձեռք ենք բերում լավ վաճառողի հմտություններ ու բարելավում ենք մեր ունեցածը։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Հիանալի դպրոց, պրոֆեսիոնալ անձնակազմ և արժեքավոր գիտելիքներ։
Արտադրության պետ
Առաջին օրվանից անհատական մոտեցում թե՛ բլոկնոտների, թե՛ անձնավորված տեղի մասով: Հրաշալի քննարկումներ յուրաքանչյուր թեմայի շուրջ: Ստացել եմ բիզնես հաղորդակցության մի լեզու, որով խոսում են քչերը:
Օֆիս մենեջեր
Ինձ հատկապես գրավեց պարոն Մանասյանի էներգետիկան, ակտիվ ներգրավվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ողջ դասընթացին։ Ստացա շատ կիրառելի գիտելիքներ վաճառքի պրակտիկայի վերաբերյալ։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Իմ կարծիքով վաճառքով զբաղվող յուրաքանչյուր մարդ պետք է անցնի այս դպրոցը: Այստեղից ես ստացա այն, ինչ ինձ պետք էր:
Կոմերցիոն տնօրեն
Կարծում եմ՝ Ձեր դպրոցը կարելի է դասել «լավագույն դպրոցների» շարքին, քանի որ բոլոր «աշակերտները» դասերի ընթացքում երջանիկ են, հաճախում են սիրով, ոգևորված ու ժպիտներով։
Գլխավոր հաշվապահ
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այսպիսի դպրոց, որը մեզ հնարավորություն է տալիս դառնալ պրոֆեսիոնալ: Բարձր մակարդակ, շատ կարևոր գիտելիքներ, որոնք օգնում են ճիշտ շփում սկսել և կատարել գրագետ վաճառք:
Մենեջեր
Դասընթացի ընթացքում ձեռք բերեցի օգտակար ու կարևոր գիտելիքներ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։
Պահեստապետ
Շնորհակալություն «Manassian Sales School» Վաճառքի դպրոցին բազում հետաքրքիր և օգտակար գիտելիքներ փոխանցելու համար: Ես շատ կարևոր գաղտնիքներ սովորեցի և վստահ եմ, որ իմ վաճառքները կկրկնապատկվեն:
Շուկայի զարգացման պատասխանատու
Դպրոցը սովորեցրեց վաճառքը դիտել որպես ապրելակերպ, ինչի միջոցով հնարավորություն է ընձեռնվում տեսնել նոր պրոդուկտներ՝ ավելի ժամանակակից և նոր հորիզոնների ձգտել։
Համահիմնադիր տնօրեն
Խորին շնորհակալությունս
եմ հայտնում դպրոցին բարձրակարգ ուսուցման համար, որն ապահովեց մասնագիտացված
մոտեցում ու որակյալ մակարդակ:
Վաճառքի մենեջեր
Շատ գոհ եմ ստացած գիտելիքներից և ջերմ մթնոլորտից։ Անկեղծ ասած, ես ստացա սպասվածից ավելին։ Կատարված աշխատանքն ահռելի մեծ էր, և այն, որ 2 ամսում այդ ամենը հասցվեց մեզ, խոսում է իրական պրոֆեսիոնալիզմի մասին:
Վաճառքի մենեջեր
Կարծում եմ՝ ողջ կյանքիս ընթացքում պետք կգա ստացածս գիտելիքները։ Շատ լավ շրջապատ ձեռք բերեցի, կարծում եմ՝ այս դասընթացը մի մեծ դուռ կբացի ինձ համար դեպի ավելի քաղաքակիրթ բիզնես և շատ օգտակար կլինի բիզնեսիս հետագա զարգացմանը։
Տնօրեն
Հիացա ու բարձր տպավորություն ստացա Վաճառքի Պրոֆեսիոնալ դասընթացից։ Ստացա նոր գիտելիքներ։ Ձեռքբերեցի նոր ընկերներ։ Փոխեց վաճառքի մասին իմ գիտելիքները ու կօգտագործեմ իմ բնագավառում։
Մարքեթոլոգ
Շատ գոհ եմ այսքան խորը ու խիստ կիրառելի գիտելիքի համար։ Ամեն ինչ մանրակրկիտ մտածված էր և դասընթացներն անցնում էին շատ բովանադակաից ու հետաքրքիր։
Հիմնադիր տնօրեն
Manassian Sales School-ը բիզնես մտածելակերպով միջավայր ստեղծեց և ամրապնդեց իմ գիտելիքները։ Ուսուցանված դասընթացները կիրառելի են կյանքի ողջ ընթացքում։
Վաճառքի մենեջեր
Շատ դրական եմ գնահատում պրոֆեսիոնալ և անհատական մոտեցումը դասընթացի բոլոր մասնակիցներին։ Դասընթացի մասնակցությունից հետո՝ կարճ ժամանակահատվածում իմ գործունեության մեջ նկատվում է շոշափելի լավ արդյունքներ։
Վաճառքի մենեջեր
Շատ հետաքրքիր և գիտելիքներով լի դասընթաց էր։ Սովորեցինք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք վստահ եմ մեզ կօգնեն հետագա աշխատանքի ընթացքում։
Վաճառքի տնօրեն
Շնորհակալ եմ շատ այն ամենի համար ինչ ստացանք․ նոր ընկերներ, նոր փորձ, նոր հմտություն, նոր մեթոդներ։ Բացահայտեցի, որ դեռ շատ սովորելու բան ունեմ։ Կազմակերպված էր բարձր մակարդակով, կեցցեք։
Գործառնական տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։