Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ամեն հարցում: Հաճելի է և ուսուցողական Ձեր հետ զրուցել ու Ձեր կարծիքը լսել ամեն հարցի շուրջ: Դասընթացները անցնում են շատ լավ մթնոլորտում:
Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ամեն հարցում: Հաճելի է և ուսուցողական Ձեր հետ զրուցել ու Ձեր կարծիքը լսել ամեն հարցի շուրջ: Դասընթացները անցնում են շատ լավ մթնոլորտում:
Սեփականատեր
Շատ գոհ եմ ստացած ինֆորմացիայից և գիտելիքներից, իմ գործունեության մեջ կիրառում եմ։ Բոլոր տրամադրված գիտելիքները պետք են, ավել և անիմաստ ինֆորմացիա չկա, դասերը անցել են թեթև և հեշտ։ Ես հիացած եմ պարոն Մանասյանով, Ձեր դպրոցով։
Տնօրենի օգնական
Կրթությունը հարստություն է, իսկ դրա կիրառումը՝ կատարելություն: Շնորհակալ եմ հագեցած, դիֆերենցնող, դինամիկ և հետաքրքիր դասընթացների համար, որի կիրառումը էլ ավելի հետաքրքիր կդարձնի հետագա աշխատանքը՝ ձգտելով հասցնել այն կատարելության:
.
Ստացա այն ինչի համար եկել եմ։
Վաճառքի մենեջեր
«Manassian Sales School»-ը բիզնես մտածելակերպով միջավայր ստեղծեց իմ գիտելիքներն ամրացնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Բարձրակարգ մատուցում՝ թե՛ սպիկերի, թե՛ թիմի կողմից:
Տնօրեն
Վստահորեն կարող եմ ասել, որ սա լավագույն պրոֆեսիոնալ վաճառքի դպրոցն է, որը սովորեցնում է հասկանալ վաճառքի ողջ տրամաբանությունը և տիրապետել ժամանակակից տեխնիկաներին։
Գործադիր տնօրեն
Շնորհակալ եմ պարոն Մանասյանից պրոֆեսիոնալ և արդյունավետ դասընթացների համար: Վստահ եմ ձեռք բերված գիտելիքների կիրառումը կնպաստի բիզնեսի աճին և զարգացմանը։
Տնօրեն
Պարոն Մանասյանի արհեստավարժությունը և շուկայի ու վաճառքի վերաբերյալ տված անհրաժեշտ գիտելիքները յուրաքանչյուրին դարձնում են որակյալ առաջատար մասնագետ:
Վաճառքի մենեջեր
Մանասյան դպրոցը՝ վստահության, գիտության, մի խոսքով, հեքիաթային դպրոց է, որտեղ կրթվում և նախապատրաստվում են պրոֆեսիոնալ մասնագետներ։ Դպրոցում վաճառքի շատ կարևոր նյուանսներ եմ սովորել, որոնք էլ կիրառում եմ իմ գործնական պրակտիկայում։
Վաճառքի տնօրեն
Վաճառքի դպրոցից մենք ձեռք բերեցինք ամենագլխավորը՝ գիտելիքներ և լավ ընկերներ, ի դեմս պրն.Մանասյանի: Ես կարծում էի թե սովորելու բան այլևս չունեմ, պրն. Մանասյանը ապացուցեց հակառակը։
Կորպորատիվ վաճառքի մենեջեր
Տպավորված եմ, շատ արդյունավետ դասընթաց էր, և ամենակարևորը պրոֆեսիոնալ մասնագետի հետ ենք աշխատել։ Բովանդակությունը և էությունը շատ կիրառելի է մեր այսօրվա B2B և B2C վաճառքներում։ Ուրախ եմ, որ մի մասնիկն եմ կազմել Ձեր դասերի 16-րդ հոսքի։
Շուկայի զարգացման բաժնի ղեկավար
Իմ վաճառքները գրեթե 180˚ փոխվել են: Շատ թերություններ և մանրուքներ կային, որ ժամանակին ուշադրություն չէի դարձնում: Դպրոցը մեզ տվեց բազում գիտելիքներ և վաճառքներն իրականացնելու նոր մտքեր:
Հաճախորդների ներգրավման մասնագետ
Շատ ուրախ եմ, որ ծանոթացել եմ դպրոցի աշխատակազմի հետ, բոլորը շատ բարեսիրտ, բարեհամբույր մարդիկ են: Շնորհակալ եմ պրն. Մանասյանին վաճառքի հետ կապված բարձր գիտելիքներ սովորեցնելու համար: Դուք յուրահատուկ եք:
Վաճառքի մենեջեր
Դասերը տվեցին նոր գիտելիքներ վաճառքի մասին։ Վստահ եմ՝ ստացած գիտելիքները կօգնեն հետագայում վաճառքների ավելացման ու մեր ընկերության զարգացման գործընթացին։
Մեծածախ վաճառքի տնօրեն
Կարծիքս դրական է: Արդեն իսկ սովորած գիտելիքները կկիրառեմ իմ աշխատանքում: Գործընկերներիս խորհուրդ կտամ անխտիր այցելել այս դասընթացին: Վաճառքի գործիքները անկասկած արդյունավետ էին։
Տնօրեն
Դպրոցն ինձ տվեց բավականին հետաքրքիր գիտելիքներ և պրոֆեսիոնալ վաճառք իրացնելու կարողություններ: Ակնկալիքներս մեծ էին և պետք է փաստեմ, որ նրանք բոլորովին և նույնիսկ առավել արդարացան։
Վաճառքի մենեջեր
Շատ հաջողված պարապմունքներ էին:
Վաճառքի բաժնի տնօրեն
Շատ ուրախ եմ իմ մասնակցության համար։ Մեծ հետաքրքրությամբ մինչև վերջին պահը մասնակցում էի դասերին։ Դրանք մեզ տվեցին վաճառքի մեջ խորանալու հոգեբանություն:
Տնօրեն
Դասընթացները օգնեցին գտնել այն խնդիրների լուծումները, որոնք թվում էին անհնարին։ Իմ մեջ զարգացել է վաճառքի հոգեբանությունը։ Շնորհակալ եմ պրոֆեսիոնալիզմի համար։
Շուկայի զարգացման պատասխանատու
Դպրոցը սովորեցրեց վաճառքի գաղտնիքներ, որոնք շարունակ ուսումնասիրվում են։ Դիտարկեցի մարդկային փոխհարաբերություններ, որոնք ըստ իս ամենակարևորն են վաճառքը ճիշտ իրականացնելու համար։
Մենեջեր
Շատ շնորհակալ եմ Ձեզ, այսպիսի հետաքրքիր և հագեցված դասընթացներ անցկացնելու համար։ Այս կարճ ժամանակում հասցրեցինք ձեռք բերել բավականին շատ գիտելիքներ և մեթոդներ, որը իմ կարծիքով ապագայում մեզ բոլորիս անհատական կօգնի մեր ոլորտում ունենալ մեծ ձեռքբերումներ և զգալի վաճառքային աճ։
Մենեջեր
Որպես վաճառող փոփոխությունները հետագայում ակնհայտ կլինեն, այն գիտելիքները, որ ձեռք բերեցինք այս ամբողջ ընթացքում, շատ օգտակար կլինեն հետագայում վաճառք կատարելիս:
Շուկայի զարգացման պատասխանատու
Շատ հետաքրքիր դասընթացներ, օգտակար գիտելիքներ։
Վաճառքի մենեջեր
Մեծ պատիվ էր գտնվել պրն․ Մանասյանի կազմակերպած դասերին։ Վստահաբար կարող եմ ասել, որ հայկական շուկայում նման որակ դեռ չկա։ Ունեմ շատ լավ կարծիք:
Մենեջեր
Շնորհակալ եմ Ձեր թիմին և պարոն Մանասյանին այս 2 ամսվա ընթացքում իմ մտածելակերպը փոխելու և ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։ Ձեր դպրոցում ձեռք բերեցի փորձ, հմտություններ և լավ ընկերներ։
Մենեջեր
Միանշանակ ունեմ շատ բարձր կարծիք։ Այս դպրոցը ինձ տվեց մեծ գիտելիքներ վաճառքի ասպարեզում ավելի ճիշտ ու գրագետ վաճառք կատարելու համար։ Դասերն անցկացվեցին շատ լավ մթնոլորտում։ Բացի լավ կրթությունից, ստացա նաև բավարարվածություն ինձ շրջապատող աշխարհից։
Վաճառքի մենեջեր
Հիմա վստահ եմ, գրագետ կարող եմ վաճառել: Խորհուրդ կտամ, բոլոր վաճառքի ոլորտում աշխատոողներին սովորել գրագետ վաճառելու արվեստը:
Հիմնադիր տնօրեն
Ամեն ինչ լավ էր կազմակերպված, ուսուցողական էր և հետաքրքիր։ Ստացված գիտելիքները կիրառելի են պրակտիկայում։ Մատուցված վաճառքի բոլոր ստրատեգիաները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։
Կոմերցիոն տնօրեն
Կարծում եմ Ձեր և Ձեր ընկերության մասին կարծիքը կլինի մեր ընկերություններում կատարված դրական առաջընթացը և որակյալ սպասարկումը, որն իհարկե արդեն արձանագրված է։ Լինելով խոշոր հարկատու ընկերության ղեկավար, ձեռք եմ բերել բավականին համախմբված գիտելիքներ, որն իհարկե արդեն հաջողությամբ կիրառել ու կիրառում եմ իմ ղեկավարած ընկերությունում։
Գործադիր տնօրեն
Ճանաչելով Հայկ Մանասյանին որպես ոլորտի առաջատար և պրոֆեսիոնալ մասնագետ, ակնկալիքներս շատ էին և, իհարկե, արդարացվեցին: Դպրոցում ստացած բոլոր գիտելիքները կիրառելով վստահ եմ արդյունքները մեծ կլինեն:
Ավագ տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։