Դասընթացի նյութը շարադրված էր լավ, պրոֆեսիոնալ ձևով։ Թրեյները պատրաստված էր, իսկ նրա հետ շփվելը հետաքրքիր էր։
Դասընթացի նյութը շարադրված էր լավ, պրոֆեսիոնալ ձևով։ Թրեյները պատրաստված էր, իսկ նրա հետ շփվելը հետաքրքիր էր։
.
Սովորեցինք, թե ինչպես ավելի արդյունավետ վաճառք իրականացնել և գոհացնող սպասարկել։ Գործնական կիրառելու դեպքում դասընթացը կտա դրական արդյունք։ Պրն Մանասյանը շատ գրագետ էր վարում դասընթացը, բերում էր դիպուկ օրինակներ։
.
Շատ արժեքավոր դասընթացներ էին։ Պիտանի գիտելիքներ ստացա, որոնք վստահ եմ մեր գործում կիրառելիս կհասնենք սպասարկման բարձր մակարդակի։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին գիտելիքներ և փորձ տալու համար։
Տնօրեն
Շատ տպավորված եմ։ Դասընթացը բավականին հագեցած և ուսանելի էր։ Շնորհակալություն ամբողջ անձնակազմին՝ մասնավորապես պարոն Մանասյանին, դասընթացները կիրթ, հաճելի և ընկերական մթնոլորտում անցկացնելու համար։
Տնօրեն
Շատ լավ և դրական կարծիք դպրոցի և ուսուցիչի մասին։ Սովորեցի բաներ, որոնք իմ կարծիքով գիտեի, բայց իրականում չգիտեի։ Դպրոցի մասի կասեմ մի քանի բառ՝ որակ, գիտելիք, մակարդակ։
Տնօրեն
Ես իմ աշխատանքային 13 տարվա ընթացքում մասնակցել եմ շատ դասընթացների, սակայն այս դասընթացի մատուցման եղանակը, անմիջականությունը և կազմակերպվածությունը տարբերվեց բոլորից։
Մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Դասընթացի ժամանակ մեծ տպավորություն եմ ստացել բերվող օրինակներից։ Ամենակարևորը՝ ընթացքում չեղան հարցեր, որոնց թրեյները չպատասխաներ։
Վարկային թիմի ղեկավար
Դասընթացը օգնեց ավելի ավելի լավ մասնագետ դառնալու գործում։ Հատկապես կարևորում եմ պլանավորման վերաբերյալ գիտելիքները՝ դրա արդյունքում մեծ արդյունքների է կարելի հասնել։
Խնդրահարույց վարկերի ավագ մասնագետ
Դասընթացը տվեց ինձ բավականին որակյալ գիտելիք և ավելի պրոֆեսիոնալ մոտեցում: Հատկապես տպավորված եմ Պրն. Մանասյանի մանրակրկիտ և հետևողական աշխատանքից:
.
Manassian Group-ի կողմից անցկացված դասընթացներից ես իմ կյանքի անցնող ճանապարհին ավելացրեցի նոր գաղափարներ: Թրեյնինգները անց են կացվել շատ հետաքրքիր ֆորմատով:
.
Շատ արդյունավետ դասընթաց էր: Շատ տպավորված եմ: Կուզենայի շատերը Հայկ Մանասյանի տված գիտելիքներին ծանոթանան:
.
Շնորհակալ եմ պարոն Մանասյանից տրված գիտելիքի համար։ Այս գիտելիքի շնորհիվ մենք կառաջնորդվենք ամբողջ կյանքի ընթացքում և հետևություններ կանենք։
Վաճառող-խորհրդատու
Բացահայտելով սպասարկման ոլորտի գաղտնիքներին և նրբություններին, ավելի արդյունավետ աշխատանք կցուցաբերեմ։ Հասկացա, որ շատ կարևոր է ձեռք բերել հաճախորդի վստահությունը և դրա համար շնորհակալ ենք Ձեզ։
Վաճառող-խորհրդատու
Ամեն ինչ շատ հետաքրքիր էր։ Շատ օգտակար մտքեր կային։ Այս դասերից ստացած մտքերը կփորձեմ կիրառել աշխատանքի մեջ հաճախորդներին վաճառելիս և սպասարկելիս։
Վաճառող-խորհրդատու
Սովորեցի բարձրակարգ և պրոֆեսիոնալ սպասարկման մեխանիզմները: Սովորեցի արժևորել ապրանքը և ճիշտ ներկայացնել գնորդին:
Մենեջեր
Ունենալով երկար տարիների փորձ այս ոլորտում, դասերի օգնությամբ ազատվեցի այն սխալներից, որոնք մինչ այժմ արել եմ վաճառքի ընթացքում:
Մենեջեր
Շատ հաճելի էր, շատ դրական էմոցիաներ և գիտելիքների մեծ պաշար ստացա:
Մենեջեր
Շատ մեծ բավականություն ստացա մեր դաընթացներից։ Պրոֆեսիոնալ մոտեցում և մարդու հոգեբանության լուրջ գաղտնիքներ սովորեցինք։
Մենեջեր
Ես կյանքում սիրում եմ գեղեցիկը և դրական էմոցիաներ, որը ստացա Ձեր դասերի ընթացքում։ Իմ կարծիքով նման վերապատրաստումները պետք է շարունակական լինեն։
Մենեջեր
Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընկերության լավ կատարած աշխատանքի համար, որը շատ մեծ ազդեցություն կթողնի նաև իմ անձնական կյանքի վրա։
Մենեջեր
Ըստ իս այս թրեյնինգը շատ արդյունավետ է վաճառքի հետ կապ ունեցող ցանկացած ընկերության համար: Թրեյնինգից հետո իմ մոտեցումը բաժանվել է առաջ և հետո մասերի: Շնորհակալ եմ, որ օգնեցիք գիտակցել և հասկանալ նախկինում արած սխալներս:
Մենեջեր
Շատ դրական և իմաստալից անցավ ժամանակը: Շնորհակալ եմ այդքան հասանելի, յուրօրինակ ու հմտություններով լի այս կարևորագույն թրեյնինգը ստեղծելու համար:
Մենեջեր
Ստացանք վաճառքի ավելի ճիշտ մեխանիզմների կիրառում, որի արդյունքում բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնենք բարձրակարգ սպասարկում: Շատ շնորհակալ եմ բազմակողմանի գիտելիքների համար։
Մենեջեր
Դասընթացը շատ օգտակար էր։ Շատ տեսական գիտելիքներ ստացա, որոնք միաժամանակ սկսեցի կիրառել աշխատանքում։ Ամենակարևոր փոփոխություններից էր, որ սովորեցրեց ստանդարտներից դուրս իրականացնել ճիշտ վաճառք։
Գործակալ
Դասերի սկզբում՝ առաջին իսկ հանդիպումից, ոգևորություն առաջացավ մաքսիմալ սերտել այն «օգուտները», որոնք տալու եք։ Սկսեցինք դիտարկել, որպես արժեք և սկսեց էլ ավելի կարևորվել այն ինչով զբաղվում ենք։ Ստեղծվեց այնպիսի միջավայր, որը թույլ տվեց կատարելագործվել ու հասնել լավ արդյունքի։
Գործակալ
Շնորհակալություն մեզ հետ կիսելու Ձեր փորձը, այս չափ սրտացավորեն մեզ վերաբերվելու և խորը գիտելիքներ տալու։ Դասընթացի կարևորագույն ձեռքբերումը ինձ համար՝ վաճառքը ընկալել որպես արվեստ և նույնը պահանջել դիմացինից։
Գործակալ
Հիանալի թրեյներ, դրական անձնավորություն է պրն․ Մանասյանը, ով շատ հետաքրքիր կառավարեց դասերը։ Սովորեցի ճիշտ կառավարել սպասարկող անձնակազմին և սովորական մարդկանցից ստանալ արտասովոր լավ արդյունք։ Սովորեցի ճիշտ աշխատել հաճախորդների հետ և շատ այլ օգտակար գործիքներ։ Սիրեցի Ձեզ, Ձեր դպրոցը և անպայման կպատմեմ իմ փորձառության մասին։
Խանութ սրահի մենեջեր
Դասընթացը շատ լավ էր կազմակերպված։ Շատ բացահայտիչ էր և լի էր դրական տպավորություններով։ Ես բավականին նոր բաներ իմացա։ Թրեյներ՝ Հայկ Մանասյանը անկասկած պրոֆեսիոնալ է։ Շատ շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Այս դասից ստացել եմ ինձ համար շատ անհրաժեշտ ինֆորմացիա, որոնք կկիրառեմ իմ աշխատանքում։ Սկսել եմ մտածել այլ կերպ։ Շնորհակալ եմ թեմաները մատչելի և հասկանալի մատուցելու համար։
Խանութ սրահի մենեջեր
Դպրոցն այսօր ստեղծում է մի գեղեցիկ մթնոլորտ,որի միջոցով ոչ միայն դու սկսում ես լավ սպասարկել, այլ լցվում ես հույսով, որ քեզ այս քաղաքում մի օր լավ կսպասարկեն:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։